Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով
Հունիսի 30, 2025

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով, հաղորդում են Թերթը և Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ երկրորդ ամենամեծ անկման ցուցանիշն է: Մասկին հասցված ներկայիս վնասը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտով: Դրա ֆոնին Մասկին պատկանող ընկերությունների արժեթղթերի գները նվազել են:

Այժմ, ըստ Bloomberg-ի, Մասկի կարողությունը գնահատվում է 334,5 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ նա դեռևս առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, վնասը կարող է զգալիորեն մեծանալ, եթե ԱՄՆ նախագահը խզի  Մասկի կառավարական պայմանագրերը՝ զրկելով Tesla-ին և SpaceX-ին եկամտի մի մասից:

Գործակալությունը նշում է, որ միլիարդատերը Թրամփի նախագահական ժամկետի առաջին ամիսներին ն ուներ գրեթե 500 միլիարդ դոլար:

Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:

Երեկ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը

Իրանի խորհրդարանը քվեարկել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումն արգելելու օգտին

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

Հնդկաստանի հետ հարաբերություններում լրջագույն խզում է սպասվում. Խայալ Մուազին

Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Բաքուն դեմարշ է կազմակերպել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով

Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին